Բացել լրահոսը Փակել լրահոսը
1108131
A A
Հասարակություն

Բեռլուսկոնին բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ինտենսիվ բուժման է տեղափոխվել՝ շնչառական խնդիրներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բեռլուսկոնին սրտի վիրահատություն է ենթարկվել 2016 թվականին, իսկ 2020 թվականին հիվանդացել է թոքաբորբով՝ Covid-19-ով վարակվելուց հետո: Դրանից հետո նա մի քանի անգամ բուժում է ստացել հիվանդանոցում:

«Մենք ցանկանում ենք լավատես լինել»,- ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:

86-ամյա Բեռլուսկոնին  Միլանի հիվանդանոց ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել ապրիլի 5-ին՝ 4 օր հիվանդանոցում գտնվելուց հետո դուրս գրվելուց ընդամենը 6 օր անց: