Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-TZ9lWMquZd
A A
Հասարակություն

«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ օրվա ընթացքում, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի մի քանի բժշկի:

Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին:
 
Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։
 
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։