Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հյուսիսային պողոտան կողողվի հազարավոր վարդակակաչներով

Ապրիլի 6-ին` ժամը 12:00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղի կունենա ամենագարնանային, ամենագունեղ ու ամենապայծառ Tulip Market կամ Վարդակակաչների շուկա միջոցառման բացման արարողությանը։

Այս տարի կակաչների քանակը եռապատկվել է՝ հասնելով 50 հազարի: Վարդակակաչների բացօթյա շուկայում կներկայացվի ավելի քան 70 տեսակի կակաչ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս այցելուները հնարավորություն կունենան շրջելու տարածքում, իրենց ձեռքով հողից քաղելու ծաղիկներն ու դրանք ձեռք բերել գեղեցիկ ու ինքնատիպ փաթեթավորմամբ։ Միջոցառումն ուղեկցվելու է DJ-ի կատարումներով։

Tulip Market-ը կգործի ապրիլի 6, 7, 8-ին՝ ժամը 10:00-20:00-ն:

Tulip Market-ը կամ Վարդակակաչների շուկան Օ₂ Gardens-ի արդեն շատ սիրելի դարձած նախագիծն է, որն առաջին անգամ անցկացվել է 2022-ի մարտի 8-ի նախաշեմին ու գրավել բոլոր այցելուների սրտերը։