A
A
Երեկ Արցախում բժշկական կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիներից 3-ը դուրս են գրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի էկոակտիվիստների միջամտության պատճառով 4 քաղաքացիներ( կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:
ԱՀ առողջապահության նախարարություն