Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուրգեն Ներսիսյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Որևէ զիջում և ներում չի լինելու ստեղծված վիճակը չարաշահող տնտեսվարողների նկատմամբ․ ԱՀ պետնախարար

Այսօր հանձնարարվել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար․ այս մասին գրառում է կատարել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ տնտեսվարող սուբյեկտները օրինական դաշտ չեն մտնում:

Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը, առավել ևս երբ նման մոտեցում է ցուցաբերվում շրջաններում, գյուղական բնակավայրերում:

Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին»,-նշել է նա: