Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captֆգհգյure
A A
Հասարակություն

Տեղ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները շարունակում են խրամատավորման աշխատանքները․ Ազատություն

Տեղ գյուղի բնակիչները, որ առանց հեռադիտակի էլ հետևում են ադրբեջանական շարժին, փոխանցեցին, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։

«ես հեսե հայաթում կանգնած եմ, հիմա ես իրանց պոստերը լրիվ տեսնում եմ։ Երևում ա, իրանք լրիվ էդ խրամատները քանդալ են... էնա մեքենա կա կանգնած, մի հատ տրակտոր էլ կա», - ասում է գյուղի բնակիչներից Աիդա Ասատրյանը։

Կնոջ խոսքով, հայկական կողմը հսկիչ կետ է տեղադրել գյուղից մի փոքր ներքև, որպեսզի բնակիչները ադրբեջանցիների զբաղեցրած տարածքների կողմը չգնան։

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել ու սահմանի ճշտման աշխատանք են իրականացրել։ Գրել են, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում «իրավիճակն էականորեն բարելավվել է»։

Նյութի շարունակությունը՝ այստեղ