Բացել լրահոսը Փակել լրահոսը
339306368_1271594023755351_3876115181382453463_n
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ

ԱՄՆ կառավարության հրավերով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Տպավորված եմ կոնգրեսականների հյուրընկալությամբ, Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ և խաղաղության մեր օրակարգի կարևորմամբ: ԱՄՆ կառավարության հրավերով, մայրաքաղաք Վաշինգտոն եռօրյա այցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ բարեկամ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության պայմանագրի օր առաջ կնքմանը: Մեր պատվիրակությունը վերահաստատեց ժողովրդավարացման ճանապարհ անցնելու մեր վճռականությունը: Կոնգրեսականները ներկայացրին առաջիկայում Հայաստանին նոր աջակցություն տրամադրելու իրենց նախաձեռնությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գաբրիելյանը: