Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (41)
A A
Պաշտոնական

Բաղրամյան պողոտայում կաղնիներ կտնկվեն

Երևանում ապրիլի սկզբից միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Բաղրամյան պողոտայից կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։

Աշխատանքներն իրականացվում են «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։