Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ինձ ոչնչով չի օգնել․ ես հեռանոմ եմ․ էրիկ Իսրայելյան (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ինձ ոչնչով չի օգնել․ ես հեռանոմ եմ․ էրիկ Իսրայելյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը դժգոհ է ֆեդերացիայի վարած քաղաքականությունից։

Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի պատանիների չեմպիոն էրիկ Իսրայելյանն որոշում է կայացրել կարիերան շարունակել այլ երկրում։ Այդ մասին 18-ամյա մարզիկն այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես չեմ հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից, իմ ազգանունից, անունից, անձնագրից։ Ես հրաժարվում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վարած քաղաքանությունից։ Օրինակ՝ անցած տարի ինձ նորմալ ձևով չդիմավորեցին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո։ Հինգ ամիս սպասում էի, որ կփոխվի այդ վերաբերմունքը։ Ավաղ, ոչինչ չփոխվեց։ Ես մեղավոր չեմ, որ պատանի եմ և չեմ կարող օգտվել մեծահասակների արտոնություններից։ Կարծում եմ, որ Հայաստանի սպորտի ղեկավարությունը պետք է այնպես անի, որ մարզիկները չվիրավորվեն և չլքեն հայրենիքը։ Իմ որոշումը վերջնական է», - ասաց պատանի մարզիկը։

Էրիկ Իսրայելյանի անձնական մարզիչն ասաց, որ ցավով է ընդունում իր սանի կայացրած որոշումը, քանի որ Հայաստանում շատ չեն նման տաղանդով բռնցքամարտիկները։

Մանրամասները՝ տեսանյութում․