Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա (տեսանյութ)

Լաչինի՝ արդեն գրեթե 110 օր փակ միջանցքի ճանապարհին, Ֆրանսիայի  Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիենը տեսաուղերձ է ձայնագրել միջազգային հանրության համար։ Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստանի հարավում է։ Առաջինն այցելել են Լաչինի սկզզբնամաս՝ Տեղ համայնք, իրավիճակին ծանոթանալու։

«Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը արձագանքի։ Միջազգային հանրությունը իր լռությամբ մեղավոր է դառնում։ Կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, և այդ որոշումը պետք է անպայման հարգվի։ Եվ ի՞նչ կարող է անել Ֆրանսիան, իմ կարծիքով, ի՞նչ պետք է անի. մաքսիմալ ճնշում գործադրել, որպեսզի կարողանանք գոնե առաջին փուլում որպես առաջին քայլ մարդասիրական օգնության համար ճանապարհը բացել», - ասել է Վոքիեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում