A
A
Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդներն այսօր առաջին մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրեշ քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Տղաների 67 կգ քաշային կարգում Սերյոժա Բարսեղյանը երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավեց առաջին տեղը: Նա ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:
Մարտի 28-ին Հայաստանից հանդես կգան երկու հոգի՝ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) և Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ):