Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajk
A A
Սպորտ

Աննա Սարգսյանը հաղթեց և մոտեցավ առաջատարներին. շախմատի Եվրոպայի առաջնություն

Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Չեռնոգորիայում ընթացող առաջնության 8-րդ տուրում մեր պատվիրակներից հաղթանակ տարավ Աննա Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց ռումինուհի Իրինա Բուլմագային: Նա վաստակել է 6 միավոր և այժմ բաժանում է 3-8-րդ տեղերը:

Մեր երեք շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ և այս պահին ունեն 5,5 միավոր: Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջնության երկու առաջատարներից՝ Ալեքսանդրա Մալցևսկայայից և Մերի Արաբիձեից:

Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը սպիտակներով կմրցի վրացուհի Բելա Խոթենաշվիլու հետ: Էլինա Դանիելյանը դարձյալ սպիտակներով կխաղա Ալինա Բիվոլի, Մարիամ Մկրտչյանը՝ Լեյա Գարիֆուլինայի, Լիլիթ Մկրտչյանը՝ Լելա Ջավախիշվիլու հետ:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 3 տուր: