Բացել լրահոսը Փակել լրահոսը
337255954_1339274576850568_4107792872792320911_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքը մարտի 26-ին հաղորդում է ստացել, որ ժամը 10:10-ի սահմաններում, երբ Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ են կատարել, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

«Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։

Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։