
A
A
Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: