Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Հասարակություն

Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ

Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ 

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև  ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»,- գրել է նա։