Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախի շրջափակման 100-րդ օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել (տեսանյութ)

Արցախի շրջափակման 100-րդ օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ արցախցու ձայնը լսելի դարձնելու, պայքարի վճռականություն արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։
 
Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ և երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը և ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։
 
Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է և իր դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով հարգանք և ակնածանք։