Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

5-րդ շարասյուն թող ման գան կառավարության շենքում, եւ մեր բանակից ձեռքները հեռու տանեն․ Մամիջանյան (տեսանյութ)

«ՀՀ ԱԳ նախարարի ներկայությամբ օգտագործվեց 30 տարվա օկուպացիա  եզրույթը և դրան որևէ պատասխան չհնչեց»․ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով հանդիպմանը։

Մամիջանյանը նշեց, որ Լավրովը ևս մեկ անգամ փաստեց, որ 2020թվականին հոկտեմբերի կեսերին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, որից Փաշինյանը չի օգտվել․ «Դրա մասին խոսել է Լավրովը Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Միրզոյանը դա չի հերքել։ Սա կայացած փաստ է։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեև առկա էր դրա հնարավորությունը»։

Մամիջանյանը, խոսելով ՀԱՊԿ օգնությունից հրաժարվելու մասին, նշեց․ «Ըստ Լավրովի, որին չհակադարձեց Միրզոյանը, ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը երկար քննարկվել և պատրաստվել է  Հայաստանի ԱԳՆ մասնակցությամբ կամ նախագահությամբ։ Վերջին պահին Փաշինյանը դրանից հրաժարվել է։ Ֆիքսենք՝ ԱԳՆ բանակցել, քննարկել է Հայաստանին՝ ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագիրը, որից հետո այն մերժվել է  Փաշինյանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support