
A
A
Առաջիկա օրերին կընդունվի Արցախի շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին աջակցության որոշումը․ ԱՀ պետնախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱՀ պոտնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը և ապրանքների վաճառք են իրականացրել առավելագույն թույլատրելիից բարձր գնով, զրկվելու են պետական աջակցությունից:
Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, տնտեսական գործունեությանն առնչվող պետական բոլոր ծրագրերն այսուհետ կառուցվելու են՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի բարեխղճությունը, օրինապաշտությունը, պատշաճ հարկատու լինելու հանգամանքը: Նույնիսկ այս դժվարագույն շրջանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր շարունակում են մնալ կարգապահ և օրինապաշտ, պետությունը պետք է գնահատի նրանց: