Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ասում են վարել չգիտես, մի կողմ քաշվի, ասում է բա ինչի էր նախկին վարորդը բենզին գողանում․ Ա․ Մինասյան (տեսանյութ)

Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը Ռուսաստանի Դաշնությանը դեռեւս համարում են ռազմավարական գործընկեր, հարկավոր է հարցերը քննարկել կոնկրետ մեխանիզմների միջոցով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՌԴ-ն չի կարողանում պաշտպանել Արցախը, ապա պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ։

«Ես դա համարում եմ անպատասխանատու հրապարակային հայտարարություն։ Ինչո՞ւ ես դու դա անում։ Այդ հայտարարությունը հերթական դեմագոգիան է, որ դու հակառուսականություն ես սերմանում, արեւմուտքին փորձում ես սիրաշահել, եւ դրանով չես ուժեղացնում քո անվտանգության համակարգը»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը ցանկանում է 29 հազար քառ կմ տարածքում հանգիստ ապրել, ապա պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, Մինասյանն ասաց.

«Հենց այստեղ է, որ միջազգային հանրությունը ձեւակերպում էր ինքնորոշման իրավունքը, հավասարազոր տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման պահանջների հետ, սա է խնդիրը, որ ՀՀ իշխանությունները պետք է առաջ տանի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը եղել է ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության կողմից ընդունված մոտեցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։