
A
A
Լայպցիգում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 31-ին Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի մենդելսոնյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին։
Ծրագրում՝ Գ. Ճեբոտարյան — Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար
Ա. Բաբաջանյան — Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար
Յոհաննես Բրամս — 1-ին տրիոն դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար
Կոմիտաս — Երեք մանրանկար
Ի դեպ, մաեստրո Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը համարվող Լայպցիգի Գևանդհաուզը 1962-69թթ ընթացքում՝ անջնջելի հետք թողնելով գերմանացի երաժիշտների ու երաժշտասերների մոտ։