Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Mercedes-Benz»-ը բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել․ կան տուժածներ

Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:
 
Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։