Բացել լրահոսը Փակել լրահոսը
16790588153372
A A
Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է ՄԱԿ ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում

Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդրների: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: