Բացել լրահոսը Փակել լրահոսը
saakashvili-2
A A
Քաղաքականություն

ՔԿԾ-ն տուգանվել է 500 լարիով Սաակաշվիլիի մասին տեսանյութեր տարածելու համար

Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը Քրեակատարողական ծառայությանը տուգանել է 500 լարիով՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մասին տեսանյութերի հրապարակման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge կայքից։

Գործակալության տվյալներով՝ ուսումնասիրություն է կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին և 2023 թվականի փետրվարի 15-ին՝ Քրեակատարողական ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութերի հրապարակման օրինականության վերաբերյալ։

«Սահմանվել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվելու տեսագրությունները, որոնք հրապարակվել են Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից, ներկայացվել են հանրությանը՝ բարձր հանրային հետաքրքրության նպատակով, ինչը, համաձայն օրենքի «Զ» ենթակետի. հիմք է հանդիսանում տվյալների մշակման, սակայն 2022 թվականի օգոստոսի 9-ի դրվագի բացահայտման դեպքում Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում Հատուկ քրեակատարողական ծառայությունը չի ապահովել անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքի պահպանումը», – ասվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայության հաղորդագրության մեջ։

Աուդիտը բացահայտել է օրենքի այլ խախտումներ, հետևաբար Հատուկ քրեակատարողական ծառայությունը 44-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ դրվագով ճանաչվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի խախտող։

Մասնավորապես, ըստ գործակալության՝ 2022 թվականի օգոստոսի 9-ով թվագրված կադրերի հրապարակումը, որտեղ Սահակաշվիլին ուտում է, տեղի է ունեցել առանց կոնկրետ, հստակ սահմանված, օրինական նպատակի։

Հատուկ քրեակատարողական ծառայությունն իրավախախտ է ճանաչվել նաև նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար՝ տեսահսկման մասին նախազգուշական նշաններ տեղադրելու, ինչպես նաև տեսահսկում իրականացնելու համար՝ առանց բուժանձնակազմին գրավոր տեղեկացնելու:

Կադրերի հրապարակումից հետո Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը սկսել է ուսումնասիրել հարցի օրինականությունը։

Նշենք, որ 2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, նրա ընտանիքը և փաստաբանները հայտնել են, որ վերջինիս վիճակը գնալով վատանում է։