Բացել լրահոսը Փակել լրահոսը
1106427
A A
Հասարակություն

Հայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել և հանձնել իշխանություններին

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։

Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։

Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչները, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի գնդապետ Արկադի Տոնոյանը, Հալեպում ռուսական հաշտության կենտրոնի ներկայացուցիչները։