Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պարզեցվել է «Road control» հավելվածում գրանցվելու կարգը (տեսանյութ)

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ պարզեցվել է «Road control» հավելվածում գրանցվելու կարգը։ Հիշեցնենք, որ հավելվածը անձանց հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։

Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։
Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։