Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-207
A A
Հասարակություն

2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ցած է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևանում 4-րդ հարկից 2-ամյա տղա երեխա է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ, պնևմաթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։

Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իր 2-ամյա որդին` Լեոն, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։