
A
A
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուջա քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։ Օջախն ընկել է 2 կիլոմետր խորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել։