Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մենք կարծում ենք, որ լիցքաթափմանը կնպաստեր Երևանի ակտիվ մասնակցությունը լուծումների որոնմանը (տեսանյութ)

Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում ռազմատենչ հռետորաբանությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու և Լաչինի միջանցքն օգտագործելու վերաբերյալ», - նշեց դիվանագետը։

Մոսկվան համարում է, որ իրավիճակի լիցքաթափմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը։