Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ
A A
Պաշտոնական

ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ տեխնիկայի շարասյուն չեն ուղեկցել. ՀՀ ՊՆ- ն հերքել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: