Բացել լրահոսը Փակել լրահոսը
332884052_764849331833328_549325065500189175_n
A A
Հասարակություն

Քաղաքապետի գրառումը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:
 
Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։
Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի։
 
Երեւանի քաղաքապետ   Հրաչյա Սարգսյանի գրառումը
 
Շնորհավորում եմ մեզ բոլորիս մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։
Շնորհակալություն եմ հայտնում ստորգետնյա թունելներում աշխատող մեր աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում՝ ուղևորների արագ, անխափան ու անվտանգ տեղափոխումն ապահովելու համար: