Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները զիջում են առաջատար դիրքերը. Եվրոպայի առաջնություն

Եվրոպայի շախմատի 2023 թվականի անհատական առաջնության 3-րդ տուրից հետո Հայաստանի բոլոր մասնակիցները միավորներ են կորցրել:

Մրցաշարը երկու հաղթանակով մեկնարկած Գաբրիել Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Շանթ Սարգսյանը պարտություն կրեց:

Այս տուրում հաղթանակ տարան Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էմին Օհանյանը: Առաջինը պարտության մատնեց ադրբեջանցի շախմատիստին: Նրանք, ինչպես նաև Գաբրիել Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, 3 հնարավորից վաստակել են 2,5 միավոր և հետապնդում են առաջատար 11 շախմատիստներին, որոնք ունեն 3-ական միավոր:

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը կմրցի իսրայելցի միջազգային վարպետ Իդո Գորշտեյնի հետ: Համեմատաբար բարդ մրցակիցներ են բաժին հասել Հայկ Մարտիրոսյանին ու Սամվել Տեր-Սահակյանին, որոնք հանդիպելու են գրոսմայստերներ Վոլոդար Մուրզինի և Հովարդ Ֆերնանդեսի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի 2023 թվականի անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: