A
A
Վանաձորում ավանդույթը չխախտվեց/ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԱվանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում: Այս տարին ևս բացառություն չէր։ Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 64 տարեկան. Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն:
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, դպրոցականներ, ուսանողներ, քաղաքացիներ։
Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը: