A
A
Ավտոբուս է այրվել/ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին, ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 27-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի ավտոբուս: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 10։50-ին, այրվել է ավտոբուս։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: