Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը (տեսանյութ)

Գիշերն անհանգիստ է անցել առաջնագծում: Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այդ մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի հանրային հ/ը