Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Volkswagen Polo»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել չգործող սելավատարը

Մարտի 3-ին, ժամը 16։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Սոլակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել չգործող սելավատարը (մոտ 2 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել սելավատարից և տեղափոխել ավտոքարշակի վրա: