Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Դիվերսիա՞, սպանությո՞ւն, թե՞ պատահար. Պալյանի ընտանիքը` արդարության պահանջով (տեսանյութ)

Զինծառայության երկու տարին այսօր պետք է ավարտվեր ազատանցի Պալյան Պողոսյանի համար: 19-ամյա ժամկետային զինծառայողը 7 ամիս առաջ Սիսիանի դիրքերի՝ վագոն-տնակում բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, վերջինիս կյանքը փրկել չէր հաջողվել:

Այս մասին գրում է «Ցայգ» ՀԸ-ն։

Պալյանի հարազատներն են, Երեւան Գյումրի ավտոճանապարհն են փակել՝ արդարության պահանջով: Դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, գործը քննության փուլում է, թվում է՝ մութ կողմեր չպետք է լինեին, բայց ամիսներ անց էլ Պողոսյանների ընտանիքը չգիտի՝ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում զավակ կորցրին: