Բացել լրահոսը Փակել լրահոսը
333450219_750880473008539_3779595901947718571_n
A A
Հասարակություն

Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ

Մարտի 3-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը (մոտ 9 քմ) թուլացել է․ առկա է փլուզման վտանգ։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը։