Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՃՏՊ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհին․ կա զոհ

Մարտի 3-ին, ժամը 08։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ` Ա. Տ., ծնված 1958 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ․ Ս․, ծնված 1976 թ․, ԻԻՀ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Տ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ա․ Տ․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։