Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ խնդիրներ և միտումներ» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն 2022թ հունիսից մինչև 2023թ հունվար անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ստացված արդյունքների, այդ թվում վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել զեկույց։

ԶԼՄ-ների դեմ նշված ժամանակահատվածում ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը 2021թ-ին, 34-ը 2022թ-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել  93-ը, մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

93 վարույթ ընդունված գործերից 14-ում ԶԼՄ-ների հիմնադիրները ոչթ ե պատասխանող են, այլ ներգրավվել են որպես երրորդ անձ 2021 թվականին 10 դեպքում, 2022 թ-ին՝ 4 դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։