Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը օժանդակող ուսումնավարժանք՝ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում

«Հրդեհաշիջման և տարահանման միջոցառումների իրականացումը 220 ԿՎ բաց բախշիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում։
 
Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից:
 
Ուսումնական նպատակն էր՝
• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը:
 
• ստուգել օղակների պատրաստվածության վիճակը, իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ:
 
• կատարելագործել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունները բացազատման, հրդեհաշիջման, տարահանման ժամանակ:
 
• ստուգել հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աշխատակիցների ու ղեկավար կազմի փոխհամագործակցությունը: