Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբյան
A A
Հասարակություն

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի օպերլիազորները ազատվել են աշխատանքից

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
 
Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ոստիկանները  ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
 
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։