
A
A
Գրիգորի Խաչատուրովին ժամանակից շուտ տեղափոխել են դատարան. Գեղամ Մանուկյան
Աջակցիր «Ա1+»-ին3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... »,–գրել է Մանուկյանը։