Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_200223HandisMijocarum
A A
Հասարակություն

Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։