Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բլինքեն
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը ամուր խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարի տևող հակամարտությունից հետո ամուր խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն» «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջա նի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման մեկնարկին Էնթոնի Բլինքենի բացման խոսքը հրապարակվել է ԱՄՆ պետդեպի կայքում։

«Բարի երեկո։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին այստեղ լինելու համար։ Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարի տևող հակամարտությունից հետո ամուր խաղաղություն ապահովելու իրապես պատմական հնարավորություն ունեն։ Կողմերն իրենք կենտրոնացած են խաղաղ գործընթացի վրա երկկող երկխոսությամբ, ինչպես նաև ԵՄ-ի  ու մեզ հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է անել ամեն հնարավորը այդ ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր բարեկամների, թե եռակողմ ձևաչափում, ինչպիսին այս հանդիպումն է կամ միջազգային այլ գործընկերների հետ։ Բայց ես շատ շնորհակալ եմ թե նախագահի, թե վարչապետի ներկայության համար և ակնկալում եմ լավ խոսակցություն»,- ասել է Բլինկենը։