Բացել լրահոսը Փակել լրահոսը
331292813_508829221184420_6837699503657454763_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Ստեփանակերտում․ այրվել է բնակելի շենքի ծխնելույզում կուտակված խեժը

Փետրվարի 14-ին ժամը 19:37-ին «911» ծառայությունում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

Հրդեհը շիջելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի ծխնելույզում կուտակված խեժը։ Հրշեջ փրկարարները ժամանակին մեկուսացրել են կրակը, ոչ ոք չի տուժել և լուրջ վնասներ չեն արձանագրվել։

Կրակը մարվել է ժամը 20:13-ին: ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերություններին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: