Բացել լրահոսը Փակել լրահոսը
yeni_haber_basligi_36a43621
A A
Հասարակություն

Ճապոնացի սեյսմոլոգ. «Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին»

Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։

Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով  փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։

Նրա խոսքով՝ երկրաշարժների էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։

Սինջին ընդգծել է, որ երկրաշարժի ժամանակ անջատված էներգիայի քանակությունը «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժին և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button