
A
A
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 284-ի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ մոտ 2,5 հազարը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի տեղեկացմամբ հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 284, վիրավորվել՝ 2323 քաղաքացի»,- ճեպազրույցում ասել է Օքթայը։
Զոհվածների մեծ մասը եղել է Քահրամանմարաշ նահանգում, որտեղ գտնվում էր էպիկենտրոնը։ Այնտեղ ավերվել է մոտ 300 շինություն։ Վիրավորների մեծ մասը գտնվում է Շանլիուրֆա նահանգում՝ մոտ 600։