
A
A
Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ին՝ ժամը 17:10 դրությամբ, Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: