A
A
Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս - Ստեփանակերտ երթուղով ․ ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Պարեկություն է իրականացվել՝ Մարտունում, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդասրական բեռներով բեռնված մեկ ավտոշարասյուն է անցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով։