A
A
Արցախ, դիմացիր. Կարեն Խաչանով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ փուլ՝ մրցաշարի երրորդ շրջանում հաղթելով ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին՝ 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9)։ Հանիպումը տևել է 3 ժամ 33 րոպե:
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, կորտը լքելիս հայազգի թենիսիստը մոտեցել է տեսախցիկին և դրա վրա մարկերով գրություն է թողել անգլերենով. «Արցախ, դիմացիր»։
Կարեն Խաչանովն 1/8 եզրափակիչում կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հետ, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Մակենզի Մակդոնալդին: